Պիցցա պատրաստելու հետաքրքիր բաղադրատոմս, որը դուր կգա բոլորին


Պիցցա պատրաստելու հետաքրքիր բաղադրատոմս, որը դուր կգա բոլորին
Հուլիս 7 22:11 2018

Բաղադրիչներ

Խմորի համար՝
ալյուր - 2,5 բաժակ
ջուր - 1 բաժակ
փխրեցուցիչ - 10գր
մեղր - 1/2թ/գդ
աղ - 1/2թ/գդ
ձիթայուղ - 1/2թ/գդ
Միջուկի համար՝
միս տավարի (աղացած) - 200գր
սոխ - 1 հատ
ջուր - 1ճ/գդ
երշիկ - 250գր
պանիր մոցարելլա - 150գր (քերած)
ձու - 1 հատ
լոլիկի մածուկ - 200գր
ռեհան - 1/4թ/գդ (չորացրած)
սխտոր - 1/4թ/գդ (փոշի)
աղ - ըստ ճաշակի
պղպեղ սև - ըստ ճաշակի


Պատրաստման եղանակ

Բացում ենք մեղրը գոլ ջրով, ավելացնում ենք փխրեցուցիչը և թողնում հանգստանա 5-10 րոպե:

Երբ փխրեցուցիչը սկսում է փրփրել ավելացնում ենք ձիթայուղը, աղը, ալյուրը և հունցում փափուկ, էլաստիկ խմոր: Պատրաստի խմորի վրա քսում ենք ձիթայուղ, ծածկում ենք ցելոֆանով և թողնում հանգստանա 40-60 րոպե սենյականին ջերմաստիճանում:

Կտրատում ենք սոխը և տապակում ձիթայուղի մեջ, ապա ավելացնում ենք աղացած միսը, ջուրը և շոգեխաշում ֆարշը 20-30 րոպե փակ կափարիչով:
Առանձին կաթսայի մեջ խառնում ենք լոլիկի մածուկը, չորացրած ռեհանը, սխտորի փոշին, աղը, սև պղպեղը և եփում 5-7 րոպե:

Բաժանում ենք խմորը 4 գնդի: Յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք, բացում բարակ շերտով, մի ծայրի վրա քսում ենք պատրաստի սոուսը, ապա դնում պատրաստի ֆարշը, քերած պանիրը ու կտրատված երշիկը: Ծածկում ենք խմորի երկրորդ կեսով, լավ ամրացնում ծայրի հատվածները, վրան քսում ենք ձու և թխում ջեռոցում 7-10 րոպե 150 աստիճանում:

Դե ինչ անուշահամ պիցցան պատրաստ է:

“Փակ” պիցցա-ն շատ հարմար է պատրաստել, երբ սպասում եք հյուրերի, սա և համեղ է, և հեշտ: Բաղադրիչները նախատեսված են 4 հատ համեղ պիցցա ստանալու համար: