Պահանջում եմ վարչապետի հրաժարականը (տեսանյութ)


Պահանջում եմ վարչապետի հրաժարականը (տեսանյութ)
Հուլիս 7 21:50 2018

Արդեն մի քանի օր է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնողների պակաս չի լինում՝ մեկը պահանջում է արդար դատավարաություն, մյուսը՝ գյուղապետի հրաժարական, երրորդը՝ ակադեմիական տարկետում և այլն։ Բողոքի մեխանիզմները նույնն են՝ հացադուլ, նստացույց, բողոք-նամակ և այլն, պահանջները՝ տարբեր։ Նման մի բողոքի ակցիա էինք լուսաբանում, երբ մեզ մոտեցավ քաղաքացիներից մեկը։ Նա զայրացած էր, որ իրեն չենք մոտեցել և խոսքի հնարավություն չենք տվել։ Երբ փորձեցինք, պարզել թե նա ինչի՞ համար է բողոքում, որևէ այլ պատճառ չնշեց, բացի վարչապետի հրաժարականը պահանջելուց։ Նրան խնդրեցինք հիմնավորել պահանջը․ ի՞նչ հարցով է դիմել վարչապետին, որ մերժվել է, կամ նրա գործունեության մեջ կոնկրետ ի՞նչը չի հավանում։ Հնչեց հետևյալ պատասխանը.

«Հայաստանի Հանրապետությունում անկախությունից ի վեր և առ այսօր շարունակվող սոցիալ-տնտեսական ու քաղաքական կամ ավելի ճիշտ համակարգային խորը ճգնաժամը, որը հատուկ նպատակով ա ստեղծված, և որը Աստծո առնաձնահատուկ բարեհաճությունն ա, անհանար ա հաղթահարել առանց 2 անհայտով բարդագույն հանրահաշվական խնդրի լուծում՝ առաջադրված պատմության կողմից», գրում է hraparak.am-ը:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

hayeli.am