Ինչպես պայքարել բացասական էմոցիաների դեմ. խորհուրդներ


Ինչպես պայքարել բացասական էմոցիաների դեմ. խորհուրդներ
Հունվար 11 19:45 2017

Զայրույթ: Լուծում՝ քեզ կողքից նայիր: ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ զայրույթը հանգեցնում է մեջքի ցավերի: Հիշիր ամենայն մանրամասնությամբ, ինչպես ի հայտ եկավ քո զայրույթը և փորձիր նկարել, ինչպես է այն կողքից դիտվում:

 

Միայնությունը, լուծում՝ օգնիր ուրիշներին: Դու Facebook-ում 2000 ավելի ընկեր ունես, սակայն իրական աշխարհում երկու կամ երեք: Չիկագոյի համալսարանը ապացուցել է, որ միայնակները տառապում են բարձր ճնշմամբ և սրտի կաթվածով: Ուստի միացիր կամավորականների խմբին և մի քանի օրվա ընթացքում դու կազատվես միայնության զգացումից:

 

Հոռետեսություն: Լուծում՝ վարդագույն ակնոցներ կրիր: Եթե անընդահտ վատ մտքեր են ի հայտ գալիս, վատ զգացմունքներ, ապա սկսիր մտածել, թե օրինակ տաս տարի հետո ինչքան լավ են դասավորվելու քո սիրային հարաբերությունները, քո անձնական կյանքը:

 

Դեպրեսիա: Լուծում՝ ինքնաքննադատ եղիր: Ըստ Փենիսիլվանիայի գիտնականների, ինքնվստահ մարդիկ ավելի շատ են դեպրեսիայով տառապում: Ընդունեք ձեր սխալները և ընդունեք ձեր թերությունները և հասկացեք ինչպես պայքարել դրանց դեմ:

Անհանգստություն: Լուծում՝ ուղեղի մարզանք: Շաբաթական երեք անգամ մարզասրահ այցելիր: Մարզանքները հանգստացնում են, բացի այդ ակտիվացնում դեպի ուղեղ թթվածնի հոսքը, այսինքն՝ այն ավելի լավ է սկսում աշխատել:

Ծանրաբեռնվածություն աշխատավայրում: Լուծում՝ ամեն ինչին ժպիտով նայիր: Անգամ արհեստական ժպիտը ի վիճակի է օգնել դեպրեսիայի դեմ պայքարի հարցում: