Աշխարհի առաջնություն․ մնացին եվրոպական հավաքականներ․ ինչ անակնկալներ կլինեն այսօր


Աշխարհի առաջնություն․ մնացին եվրոպական հավաքականներ․ ինչ անակնկալներ կլինեն այսօր
Հուլիս 7 10:43 2018

Ռուսաստանում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում իրար հետեւից անակնկալներ են գրանցվում։ 1/4-րդ եզրափակչի առաջին օրը եւս բացառություն չեղավ։

Նախ հանդիպեցին Ֆրանսիայի եւ Ուրուգվայի հավաքականները։ Ֆրանսիացիները 2։0 հաշվով հաղթանակ տարան՝ անցնելով կիսաեզրափակիչ։

Օրվա երկրորդ խաղում իսկական անակնկալ գրանցվեց։ Բրազիլիա-Բելգիա խաղում բրազիլացիներն անակնկալ պարտություն կրեցին 1։2 հաշվով եւ դուրս մնացին հետագա պայքարից։ Իսկ Բելգիան կիսաեզրափակչում կհանդիպի Ֆրանսիայի հավաքականին։

1/4-րդ եզրափակչում այսօր կհանդիպեն Ռուսաստանն ու Խորվաթիան, Անգլիան եւ Շվեդիան։

Այս առաջնության իսկական անակնկալ են ռուսները, ովքեր նախորդ փուլում պայքարից դուրս թողեցին Իսպանիայի հավաքականին։ Խորվաթիան էլ հրաշալի է հանդես գալիս եւ այս խաղի ֆավորիտն է համարվում։

Անգլիա-Շվեդիա հանդիպումը ակնկալվում է, որ բավական բարդ կանցնի։ Թեեւ ֆավորիտներն անգլիացիներն են, սակայն վերջին խաղում նրանք բավական դժվար հաղթանակ տարան։