Հորոսկոպի այս նշանները միշտ խախտում են կանոնները


Հորոսկոպի այս  նշանները միշտ խախտում են կանոնները
Հուլիս 6 22:07 2018

Խոյերն անում են այն, ինչ ճիշտ եմ համարում։ Նրանք երբեք ոչ ոքի առջև չեն արդարանում իրենց արարքների համար, քանի որ կարծում են, որ իրենք են իրենց ղեկավարը։ Նրանք չեն հանդուրժում, երբ ինչ որ մեկն ասում է, թե ինչ է պետք անել։ Այս մարդիկ երբեք չեն համաձայնվում կանոնների հետ ու ամեն կերպ փորձում են շրջանցել դրանք։

Կշեռքներն առաջին հայացքից ապստամբների տեսք չունեն և իրականում նրանք չեն ձգտում հանդուգն երևալ։ Այս մարդիկ խախտում են կանոնները, քանի որ չեն կարողանում համակերպվել անօգնականության հետ։ Եթե ասեք նրանց, որ խնդիրը լուծելու մեկ եղանակ կա, ապա նրանք հավելյալ 20 եղանակ կգտնեն։ Այս մարդկանց համար կանոնները հավասար են արգելքներին, իսկ ցանկացած արգելք նրանց համար անիմաստ է։

Աղեղնավորները կյանքից վերցնում են այն ամենը, ինչ հնարավոր է։ Նրանք չեն կարողանում կաղապարների մեջ ապրել ու անել այն, ինչ ասում են։ Նրանց շատ արագ ձանձրացնում է միանմանությունը, կանխատեսելիությունը և կայունությունը։ Եթե ասեք, որ ինչ որ բան անել չի կարելի, ապա կդրդեք նրանց անել դա։ Այս մարդիկ միշտ ցանկանում են պարզել, թե ինչ կլինի, եթե խախտեն կանոնները։

Ջրհոսներին նյարդայնացնում են ոչ միայն կանոնները, այլև այն մարդիկ, որոնք ստեղծում են այդ կանոնները։ Նրանք չեն կարողանում հետևել ամբոխին։ Այս վառ ու անկախ մարդիկ սովոր են առանձնանալ այլ մարդկանցից, տարբերվել նրանցից։ Նրանք պարզապես չեն հանդուրժում արգելքները։