Պուտինը չի մասնակցի Մյունխենյան համաժողովին

Պուտինը չի մասնակցի Մյունխենյան համաժողովին
Հունվար 11 19:33 2017

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրավորում մասնակցել Մյունխենյան համաժողովին, որտեղ տեղի է ունենալու անվտանգության քաղաքականության հարցերին նվիրված քննարկում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո-քարտուղար Պեսկովը:
«Նախագահի ժամանակացույցում՝ միջոցառմանը մասնակցելու հետ կապված, ոչինչ չի ծրագրվում», - ասել է նա:
Մյունխենի համաժողովը ավանդաբար համախմբում է պետությունների ղեկավարներին, կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, հեղինակավոր փորձագետներին. Ռուսաստանի ներկայացուցիչները մասնակցում են Մյունխենյան կոնֆերանսին 1990-ականների վերջերից:
10 տարի առաջ, Մյունխենի համաժողովին, Վլադիմիր Պուտինը հանդես եկավ «Ռուսաստանի դերը համաշխարհային քաղաքականության մեջ» զեկույցով: Այդ ելույթով որի Ռուսաստանի նախագահը կարևորել է բազմաբևեռ աշխարհակարգի գոյությունը և կոչ է արել, որ պետք է վերացնել երկակի ստանդարտները միջազգային քաղաքականության մեջ, դա շրջադարձային էր: