Աշխարհի առաջնություն․ լավագույն ռմբարկուն՝ 1/4-րդ եզրափակչից առաջ


Աշխարհի առաջնություն․ լավագույն ռմբարկուն՝ 1/4-րդ եզրափակչից առաջ
Հուլիս 5 16:07 2018

Վաղը Ռուսաստանում կմեկնարկեն Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/4-րդ եզրափակիչ խաղերը։ Հիշեցնենք, որ կմրցեն Ուրուգվայն ու Ֆրանսիան, Բրազիլիան եւ Բելգիան, Շվեդիան եւ Անգլիան, Ռուսաստանն ու Խորվաթիան։

Ահա թե ով է առաջնության լավագույն ռմբարկուն՝ այս պահի դրությամբ։

Առաջին տեղում Անգլիայի հավաքականի առաջատար Հարի Քեյնն է, ով դարձել է 6 գոլի հեղինակ։

Երկրորդը Բելգիայից Ռոմելո Լուկակուն է՝ 4 գնդակով։ 4 գոլի հեղինակ է դարձել նաեւ Պորտուգալիայի հավաքականի աստղ Ռոնալդուն, սակայն հիշեցնենք, որ Պորտուգալիան հետագա պայքարից դուրս է մնացել։

Երրորդը Ռուսաստանի հավաքականից Արտյոմ Դզյուբան է՝ 3 գնդակով։



loading...