Պաշտոնական. Յուրա Մովսիսյանը լքել է Յուրգորդենը


Պաշտոնական. Յուրա Մովսիսյանը լքել է Յուրգորդենը
Հուլիս 5 00:40 2018

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Յուրա Մովսիսյանը հեռացել է շվեդական «Յուրգորդենից»:

 

30-ամյա ֆուտբոլիստի ու ակումբի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

 

Ըստ շվեդական ակումբի գլխավոր մարզչի` հայ հարձակվողի վնասվածքից վերկանգնումը բավականին երկար է տևելու:

 

Հիշեցնենք` Մովսիսյանը վնասվածք էր ստացել Շվեդիայի առաջնության 9-րդ տուրի` «Էրեբրուի» հետ խաղի առաջին կեսում և վերականգման համար նրանից կպահանջվի մոտավորապես 4 ամիս:

 

Մովսիսյանն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ ու կշարունակի ապաքինվել վնասվածքից: