Ի՞նչ ուտել գիշերը, եթե քաղցած ես


Ի՞նչ ուտել գիշերը, եթե քաղցած ես
Հուլիս 4 19:17 2018

Ծանր օրվանից հետո լոգանք ես ընդունում, ապա տեսնում ես, որ երեկոյան ժամը 21.00-ն է ու քաղցած ես: Ի՞նչ անել: 
Այսօր ժամանակակից կյանքը մի շարք պահանջներ է դնում մեր առաջ՝ խլելով մեր ժամանակի մեծ մասը: Բացի դա՝ աշխատանքային օրերը ավելի ու ավելի են երկարում և զարմանալի չէ, որ մենք ընթրում ենք երեկոյան ժ. 20.00-ից հետո: Սա, իհարկե, մեր օրգանիզմի համար լավ չէ: Օրվա այդ հատվածում հիմնականում հանգստանում ենք, հեռուստացույց դիտում: Այդ ժամերին հաց ուտելը նպաստում է քաշի ավելացմանը: Մեր օրգանզիմը կառուցված է ըստ 24-ժամյա ռիթմի: Դա նշանակում է, որ մեր նյութափոխանակությունն ու հորմոնները ստեղծված են այնպես, որ իրենց գործը կատարեն, երբ մարդ ակտիվ է, իսկ երեկոյան ժամերին, երբ մենք քնում ենք, հանգստանում, վերականգնվում են: Որպեսզի լավ պահպանենք նյութափոխանակությունը կամ կալորիաները այրելու օրգանիզմի հատկությունը, մենք պետք է այդ կալորիաները ստանանք օրվա ընթացքում, իսկ հետո թույլ տանք մեր օրգանիզմին հանգստանալ 10-12 ժամ առանց ուտելիքի, այսինքն՝ ընթրիքը պետք է կազմակերպվի ամենաուշը մինչև ժամը 20.00-ն:
Սակայն մեզանից շատերի համար սա անհնար է: Մեզ անհրաժեշտ են հավասարակշռությունը պահելու ճիշտ եղանակներ: Կարող եք փոփոխել ճաշի ժամերը և ընթրել մինչև ժամը 18.00-ը, իսկ երեկոյան ժամերին բավարարվել թեթև սնունդով: Եթե օգտվում եք արագ սննդի կետերից, պետք է ընտրեք լավագույն ու վստահելի տարբերակները: Լավ կլինի լրացուցիչ ուտեստներ պատրաստեք և պահեք սառնարանում, քանի որ ամենավատ բանն է հոգնած տուն գալ և ուտելու ճաշ չունենալ: Նաև ուտեստների բաղադրամասերն է նախընտրելի սառեցնել և պահել:
Երեկոյան ժամերին պետք է թեթև լինեն օգտագործվող ուտելիքները: Լավագույն տարբերակներն են ձվածեղը, տապակած բանջարեղենը, հավի մսով աղցանը, սաղմոնը, թյունոս ձկնատեսակով լցոնված կարտոֆիլը, 1/4 ճտի խորովածը, մի ափսե բանջարեղենով ապուրը, տապակած լոբին:



loading...