Չինաստանում արգելել են հայհոյել Թրամփին


Չինաստանում արգելել են հայհոյել Թրամփին
Հուլիս 3 20:44 2018

Չինաստանում լրատվամիջոցներին պարտադրել են զերծ մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին կտրուկ արտահայտություններից, ինչպես նաև նրա և Սպիտակ տան վարակազմի ներկայացուցիչների կողմից առևտրային պատերազմների վերաբերյալ արտահայտած մտքերը մեջբերելուց, քանի դեռ Չինաստանի կառավարությունը համապատասխան հայտարարաությամբ հանդես չի եկել՝ գրում է lenta.ru-ն:

Հանձնարարականի մեջ ասվում է, որ, այնուամենայնիվ պետք է պատրաստ լինել երկարատև պայքարին: Փաստաթղթում նշվում է, որ ներկա փուլում «երկու երկրների միջև առևտրային հակամարտությունը ենթադրում է զսպվածություն և մտածված գործողություններ»:



loading...