Ֆուտբոլի աշխարհի առաջնություն․ ինչ խաղեր են սպասվում այսօր


Ֆուտբոլի աշխարհի առաջնություն․ ինչ խաղեր են սպասվում այսօր
Հուլիս 2 12:18 2018

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում այսօր՝ հուլիսի 2-ին, տեղի կունենա 2 հանդիպում։

Նախ կհանդիպեն Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականները։ Խաղի ֆավորիտ համարվում է Բրազիլիայի հավաքականը, սակայն պետք է հաշվի առնել, որ այս առաջնությունում ֆավորտիները հերթով լքում են առաջնությունը։ 

Մեքսիկայի հավաքականն էլ այս առաջնության առաջին անակնկալի հեղինակն է․ նրանք առաջինը պարտության մատնեցին աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային։ 

Երկրորդ խաղը Բելգիա – Ճապոնիա հանդիպումն է։ Բելգիան խմբային փուլում բավական լավ հանդես եկավ, այս խաղում էլ ֆավորիտ են համարվում։

Սակայն Ճապոնիան էլ իր հերթին բավական տպավորիչ խաղ է ցույց տալիս։ 

Այսօրվա երկու խաղերի հաղթողները միմյանց դեմ կմրցեն 1/4-րդ եզրափակչում։