Լևոն Վահրադյանը շնորհավորել է


Լևոն Վահրադյանը շնորհավորել է
Հուլիս 2 11:48 2018

Նախարար Լևոն Վահրադյանի ուղերձը Մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ

Հարգելի՛ գործընկերներ, մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ բոլորիդ ստեղծագործ և բեղմնավոր աշխատանք, մասնագիտական ձեռքբերումներ և վերելքներ:

Մարզաշխարհի յուրաքանչյուր ներկայացուցչի պես դուք նույնպես ձեր աշխատանքով նպաստում եք սպորտի զարգացմանը, մարզաձևերի մասսայականացմանը, առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանը և քարոզչությանը:

Հարգելի՛ բարեկամներ, կրկին ի սրտե շնորհավորում եմ՝ ակնկալելով բոլորիդ անաչառ և անկողմնակալ վերաբերմունքը՝ մարզաշխարհում կատարվող  իրադարձությունները լուսաբանելու ժամանակ:

 

 



loading...