Ձեր խոսքերը դարձրեք գործ. բաց նամակ Արթուր Դավթյանին

Ձեր խոսքերը դարձրեք գործ. բաց նամակ Արթուր Դավթյանին
Հուլիս 2 10:30 2018

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Աշոտ Յաշկայի Զաքարյանից

հասցե՝ Վայոց Ձորի մարզ, ք.Վայք Շահումյան 62

Բաց նամակ Արթուր Դավթյանին:

Հարգելի պարոն գլխավոր դատախազ, եթե որեւէ մեկը Ձեր , կամ Ձեր հարազատի հետ գործարքի մեջ մտներ, պայմանագրում քողարկված երկիմաստտ դրույթ սահմաներ,  այնուհետու դա օգտագործեր եւ 6 միլիոն արժողությամբ գույքի 50 տոկոսն անհատույց իրենով դարձներ, որից հետո նույն գույքը արհեստականորեն երկու հազար դոլար դարձներ, եւ ներդրում անելու անվան տակ դարձյալ 24 տոկոսն իրենով դարձներ, ինչ կանեիք պարոն դատախազ՝ կհարուցեի՞ք  չէ քրեական գործ:

Իսկ իմ դեպքում ինչո՞ւ չեք հարուցում: Ինչո՞ւ են Ձեր կողքին կանգնած դատախազության պաշտոնատար անձինք ամեն ինչ անում, որ քրեական գործ չհարուցվի, ի՞նչն է պատճառը գլխավոր դատախազ: Պահանչում եմ հարուցել քրեական գործ, իմ գույքը խարդախությամբ եւ կեղծիքներով հափշտակելու համար՝ Ձեր խոսքերը դարձրեք գործ: Թույլ մի տվեք, որ քրեական գործ հարուցելը կոծկվի քաղաքացիական հարաբերությունների անվան տակ:

Աշոտ Յաշկայի Զաքարյան 02.07.2018

 
loading...