Apple-ը 10 տարում 1 մլրդ iPhone է վաճառել


Apple-ը 10 տարում 1 մլրդ iPhone է վաճառել
Հունվար 11 17:49 2017

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն առաջին iPhone-ի թողարկմանը հաջորդած 10 տարվա ընթացքում վաճառել է այս մոդելի 1 մլրդ սմարթֆոն: Ինչպես նշում է Al Arabiya-ն, այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկը:

Հայտնի է, որ ընկերության համահիմնադիր ու նախկին ղեկավար Սթիվ Ջոբսն iPhone-ի առաջին մոդելը ներկայացրել է 2007թ. հունվարի 9-ին, ինչից 6 ամիս անց սմարթֆոնը հանվել է վաճառքի՝ իսկական հեղափոխություն իրականացնելով բջջային հեռախոսների շուկայում:

Տեխնոլոգիական ոլորտի վերլուծաբան Իեն Ֆոգի խոսքով՝ iPhone-ը փոխեց ոչ միայն ամբողջ շուկան, այլև` մարդկանց պատկերացումները բջջային հեռախոսի վերաբերյալ: Բացի այդ, այն իր բազմաթիվ նորարարությունների շնորհիվ ստիպեց տեխնոլոգիական ընկերություններին արմատապես փոխել իրենց առաջարկած արտադրանքը:

Հայտնի է, որ նախորդ տարում Apple-ն ամբողջ աշխարհում վաճառել է 45.51 մլն հատ iPhone: