ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվերտը շնորհավորելով Միգրացիոն ծառայության նորանշանակ ղեկավարին նշել է, որ միգրացիոն հարցերը Հայաստանի համար շատ կարեւոր են, եւ ՄԱԿ ՓԳՀ-ն միակ կառույցը չէ այս ոլորտում, սակայն խիստ կարեւոր դերակարատարում ունի:
«Մեր ձեռքեբերումներից եմ համարում նաեւ այն, որ այս տարիների ընթացքում փորձել ենք համախմբել, թե՛ հասարակական, եւ թե՛ պետական մարմիններին, ինչպես նաեւ կապեր հաստատել դոնոր կազմակերպությունների ու սփյուռքյան կառույցների հետ»,- նշեց պարոն Բիերվերտը:
ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը շեշտել է, որ ՄԱԿ ՓԳՀ-ն Ծառայության միակ գործընկեր կառույցը չէ, սակայն գլխավորն է, եւ տարիներ շարունակ ձեռք բերված սերտ համագործակցությունը շարունակվելու է նոր մոտեցումներով ու նոր լուծումներով:
ՄԱԿ ՓԳՀ-ն եւ տեխնիկական, եւ փորձագիտական շարունական աջակցություն է տրամադրում, մասնավորապես մի շարք գործնական քայլեր են կատարվել փախստականների եւ ապաստանի ազգային օրենսդրությունը միջազգային իրավական պարտավորություններին համապատասխանեցնելու ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաեւ փախստականների կարգավիճակի որոշման ընթացակարգերի համապատասխանեցմանը անաչառության եւ արդյունավետության երկու հրամայականներին, որի ուղղությամբ հյուրընկալված կազմակերպության ծավալած գործունեությունը նշանակալի համարեց։
Երկու կողմերը քննարկել են ընթացիկ համագործակցության համատեքստում նախատեսված մի շարք քայլեր, քանի որ ՄԱԿ ՓԳՀ–ն իր տեխնիկական օգնությունն է ցուցաբերում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Որակի նախաձեռնություն Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ ապահովելով մասնագետի ներգրավում Միգրացիոն ծառայության աշխատանքերին, տեխնիկական օժանդակություն, որակի ապահովման համակարգի մշակում եւ ՄԾ աշխատակազմի ուսուցում:
Գործնական քայլերի շարքից հիշատակման է արժանացել նաեւ միջազգային չափանիշներին համապատասխան հարմարությունների ստեղծումը ապաստան հայցողների կացարանի համար։