Նարեկ Սարգսյանը բերման չի ենթարկվել


Նարեկ Սարգսյանը բերման չի ենթարկվել
Հունիս 25 16:54 2018

Մամուլում եւ սոցիալական կայքերում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին իրականությանը չի համապատասխանում։ Armday.am-ին Նարեկ Սարգսյանի մտերիմներից մեկը հայտնեց, որ  վերջինս  բերման չի ենթարկվել։

Ի դեպ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութն այն մասին, որ ԱԱԾ դիմակավորված անձինք բերման են ենթարկում Նարեկ Սարգսյանին, եւս ապատեղեկատվություն է։ Հիշյալ տեսանյութում Նարեկ Սարգսյանը չկա։