ԱԱ-2018. Օրվա հանդիպումները


ԱԱ-2018. Օրվա հանդիպումները
Հունիս 25 12:14 2018

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հունիսի 25-ին խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները կանցկացնեն A խմբում ընդգրկված Ուրուգվայն ու Ռուսաստանը եւ Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան։

B խմբում կմրցեն Իրանն ու Պորտուգալիան և Իսպանիան ու Մարոկկոն։ 

Ուրուգվայի եւ Ռուսաստանի դիմակայությունում ֆավորիտ են ռուսները:

Սաուդյան Արաբիա - Եգիպտոս խաղում առավելություն է տրվում Եգիպտոսին:

Պորտուգալիայի հաղթանակի հնարավորությունը Իրանի հավաքականի նկատմամբ բավականին բարձր է։

Իսպանիա - Մարոկկո խաղում ֆավորիտն են իսպանացիները։