Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ժամը 23:00-ից ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին


Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ժամը 23:00-ից ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին
Հունիս 25 11:04 2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ժամը 23:00-ից, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին։ 

«Սիրելի հայրենակիցներ. այսօր ժամը 23.00-ից իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:

Խնդրում եմ գրեք ձեր հարցերը այս գրառման տակ: Կաշխատենք հետեւյալ սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած 10 հարցերին:

Եթերում կլինեմ 1 ժամ: Եթե 10 հարցերի պատասխանից հետո ժամանակ կմնա, կշարունակեմ պատասխանել ամենաշատ like հավաքած հարցերին, մինչեւ 1 ժամը լրանալը:

Մինչ հանդիպում»,- ասված է Փաշինյանի գրառման մեջ։