Քաղաքապետարանի աշխատակիցները վրդովված են. Խախտվում է նրանց աշխատանքային ռիթմը


Քաղաքապետարանի աշխատակիցները վրդովված են. Խախտվում է նրանց աշխատանքային ռիթմը
Հունիս 25 10:49 2018

Analitik.am-ի խմբագրության հետ կապ են հաստատել Երևանի քաղաքապետարանի մի խոումբ աշխատակիցներ, ովքեր վրդովված էին, քանի որ չեն կարողանում գնալ աշխատանքի։ Նրանք նշեցին, որ ինչ-որ մարդիկ փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքերը և արգելում են իրենց մտնել քաղաքապետարանի շենք՝ խաթարելով իրենց բնականոն աշխատանքային առօրյան։ Analitik.am-ը նաև պարզեց, որ տարածքում որևէ ոստիկան չկա, ինչն էլ ավելի է բարդացնում վիճակը։

Տեղեկացնում ենք ոստիկանությանը, որ վիճակը կարող է սրվել և կոնֆլիկտներ առաջանալ, քանի որ ինչ-որ բողոքողներն իրենց քաղաքական ամբիցիաների համար խաթարում են մարդկանց բնականոն աշխատանքը և ազատ տեղաշարժի իրավունքը։