Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը քվեաթերթիկների 81,37%-ի մշակումից հետո 54,18 % ձայն է հավաքել։
Ինչպես հաղորդում է «Անատոլիական գործակալությունը»՝ նրանից հետո ընդդիմադիր «Ժողովրդական հանրապետական կուսակցության» կողմից առաջադրված թեկնածուն է՝ Մուհարեմ Ինջեն՝ 29,93%-ով։
Նշվում է, որ ընտրություններն ավարտվել են ժամը 17.00-ին, ընտրություններին կարող էր 56,3 միլիոն ընտրող մասնակցել։
Ընտրաթերթիկներում որպես թեկնածուներ ներկայացված էին ներկայիս գործող նախագահ Թայիպ Էրդողանը, որը ներկայացնում է Արդարություն և զարգացում իշխող կուսակցություը, ընդդիմադիր Ազգային–հանրապետական կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, Մերալ Աքշեները (Լավ կուսակցությունից), Դոգու Պերինչեկը («Հայրենիք» կուսակցությունից), Թեմել Քարամոլաօղլուն («Երջանկություն» կուսակցությունից), ինչպես նաև Սելահաթին Դեմիրթաշը (Ժողովուրդների դեմոկրատիայի քրդամետ կուսակցությունից)։