Մանվել Գրիգորյանը կստանա՞ իր պատգամավորական աշխատավարձը


Մանվել Գրիգորյանը կստանա՞ իր պատգամավորական աշխատավարձը
Հունիս 24 15:38 2018

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն բերման ենթարկեց եւ ձերբակալեց ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Արդեն հունիսի 6-ին ԱԺ-ն իր համաձայնությունը տվեց Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ անազատության մեջ պահելու միջնորդությանը: Չնայած սրան` Գրիգորյանը շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր ու շարունակելու է ստանալ պատգամավորական աշխատավարձը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն այս առթիվ նշեց. «Եթե անհարգելի են բացակայություններն, այդ դեպքում է աշխատավարձից պահում արվում: Պետք է, որ վճարվի Մանվել Գրիգորյանի աշխատավարձը, քանի որ նա շարունակում է մնալ պատգամավոր: Իրեն մեղադրանք է առաջադրված, սակայն դեռեւս մեղքը հաստատված չէ»:



loading...