Թուրքիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները


Թուրքիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
Հունիս 24 12:27 2018

Թուրքիայում բացվել են ընտրատեղամասերը՝ քվեարկելու համար վաղաժամկետ նախագահական և խորհրդարանական ընտրություններում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

 

Նախագահական ընտրություններում պետության ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը Մուհարեմ Ինջեն է, որի վարկանիշը մոտ 30% է:

 

Այս ընտրությունների հիմնական առանձնահատկությունը նախագահական կառավարման ձևին անցումն է: Պետության նոր ղեկավարը կստանա ընդլայնված լիազորություններ, մասնավորապես՝ կարող է ինքնուրույն նշանակել բարձրաստիճան պաշտոնյաների և արձակել հրամաններ առանց խորհրդարանի հավանության: Ընդ որում, վարչապետի պաշտոնը կվերանա:

 

Այս փոփոխություններն արդեն 2017թ. ապրիլին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով ամրագրված են Թուրքիայի Սահմանադրության մեջ: