ԿԳ նախարարի կոչը՝ հեռուստաընկերություններին


ԿԳ նախարարի կոչը՝ հեռուստաընկերություններին
Հունիս 24 08:02 2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պետական և մասնավոր հեռուստաընկերություններին կոչ է արել ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը: Այս մասին նախարարը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հայաստանի պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը: Մեզ եկող դիմումներից ակնհայտ է դառնում, որ այս ոլորտի նկատմամբ կա մեծ ուշադրություն, կան բազմաթիվ գաղափարներ, որոնք խնդրում եմ քննարկել այդ գաղափարների հեղինակների հետ, երբ ձեզ դիմում են այդ հարցով»,- գրել է Արայիկ Հարությունյանը: