Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել ավտոմեքենա վարել


Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել ավտոմեքենա վարել
Հունիս 24 21:17 2018

Սաուդյան Արաբիայում կանայք իրենց ավտոմեքենաներով զանգվածաբար դուրս են եկել թագավորության քաղաքների փողոցներ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

 

 

Գործակալության տվյալներով՝ հունիսի 24-ին Սաուդյան Արաբիայի թագավորի՝ կանանց մեքենա վարելու թույլտվությունը մտել է ուժի մեջ:

 

Ինչպես նշվում է, մինչ այսօր Սաուդյան Արաբիան աշխարհում միակ երկիրն էր, որ կանանց արգելվում էր նստել ղեկին:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատմության մեջ առաջին անգամ կանանց հանձնել են վարորդական իրավունքներ: