Իռլանդիան մտադիր է արգելել բենզինային և դիզելային շարժիչներով ավտոմեքենաների վաճառքը


Իռլանդիան մտադիր է արգելել բենզինային և դիզելային շարժիչներով ավտոմեքենաների վաճառքը
Հունիս 24 20:40 2018

Իռլանդիայի իշխանությունները հայտարարել են երկրի տարածքում ներքին այրման ցանկացած շարժիչով՝ անկախ վառելիքի տեսակից, ավտոմեքենաների վաճառքը արգելելու մտադրությունների մասին:

 

 

Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը հայտարարել է, որ այդ քայլը պահանջում է խորը փոփոխություններ երկրի առօրյա կյանքում և անհնարին կլինի առանց հասարակության ու առանձին քաղաքացիների աջակցության:

 

Նախաձեռնող խումբը՝ կազմված մի քանի քաղաքների քաղաքապետներից, առաջարկել է դա ամբողջովին արգելել 2030 թվականին, ոչ թե 10 տարի ուշ, ինչպես առաջարկվում էր սկզբում՝ փոխանցում է Autocar հրատարակչությունը: