Թերեզա Մեյին սոցցանցերում ծաղրել են անշնորհք ռևերանսների համար


Թերեզա Մեյին սոցցանցերում ծաղրել են անշնորհք ռևերանսների համար
Հունիս 24 20:00 2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին համացանցում ծաղրել են արտառոց ձևով ռևերանսներ կատարելու համար:

 

Մի քանի օր առաջ Մեյն այցելել է նոր վերականգնողական կենտրոն, որտեղ ժամանել է նաև արքայազն Ուիլյամը: Վարչապետը նրան ծնկածալ է ողջունել: Սոցցանցերի օգտատերերը և բրիտանական ԶԼՄ-ները անմիջապես դա համարել են արտառոց՝ գրում է Նորությունների դաշնային գործակալությունը:

Բլոգերները հավաքել են Մեյի փորձերի մի ամբողջ տեսականի, և պարզվել է, որ վարչապետը այդպիսի անշնորհք ռևերանսներ է ցուցադրել նաև Եղիսաբեթ II թագուհու և Քեյթ Միդլթոնի հանդեպ:

 

Օգտատերերը շարունակում են հավաքել Մեյի լուսանկարների հավաքածու՝ խայթող մեկնաբանություններով՝ նրան համեմատելով մերթ «Հարի Փոթերի» Դոբբի էլֆի, մերթ ընձուղտի հետ:



loading...