Բրիտանիային գարեջրի դեֆիցիտ է սպառնում


Բրիտանիային գարեջրի դեֆիցիտ է սպառնում
Հունիս 24 18:46 2018

Մեծ Բրիտանիայի Գարեջրագործների ասոցիացիան, որը միավորում է գարեջուր արտադրողներին եւ շուրջ 20 հազար գարեջրային հաստատություններ, հայտարարել է, որ CO2-ի՝ ածխածնի երկօքսիդի դեֆիցիտն սկսում է գարեջրագործական ձեռնարկությունների աշխատանքի ընդհատում առաջացնել, տեղեկացնում է BBC-ին:

 

 

Մեծ Բրիտանիայում գոյություն ունի CO2-ի արտադրության ընդամենը երկու գործարան, եւ դրանցից մեկն այժմ փակվել է նորոգման: CO2-ի դեֆիցիտն սպառնում է խափանել գազավորված ըմպելիքների եւ գարեջրի արտադրությունը, որոնց պահանջարկն առանձնապես մեծ է ամռանը:

 

«Մեզ մոտ արդեն կանգնում է արտադրությունը»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի Գարեջրագործների ասոցիացիայի ղեկավար Բրիջիտ Սիմոնդսը: Նա դիմել է CO2 արտադրողներին՝ իրադրությունը պարզաբանելու խնդրանքով: Գարեջրի եւ գազավորված ըմպելիքների պահանջարկը վերջին շաբաթներին առանձնապես աճել է շոգ եղանակի եւ ֆուտբոլի աշխարհի առաջության սկսվելու կապակցությամբ: