Մալևիչի «Բնանկարը» 10,4 մլն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում


Մալևիչի «Բնանկարը» 10,4 մլն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում
Հունիս 24 18:05 2018

Ավանգարդիստ նկարիչ Կազիմիր Մալեւիչի (1879 – 1935) «Բնանկար» կոչվող նկարը 7,88 միլիոն ֆունտ ստեռլինգով (10,4 միլիոն դոլարով) վաճառվել է Լոնդոնում կայացած աճուրդում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Christie’s աճուրդային տանը՝ «Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի արվեստը» երեկոյան աճուրդի արդյունքներով։

 

 

Մալեւիչը «Բնանկարը» նկարել է 1911 թվականին ֆրանսիացի հետիմպրեսիոնիստ նկարիչ Պոլ Սեզանի ազդեցության ներքո: Գործը հայտնաբերվել է պատերազմից հետո եւ ձեռք է բերվել Բազելի Գեղարվեստական թանգարանի կողմից, որի հավաքածուում էլ գտնվել է ավելի քան 50 տարի, նախքան վերադարձվել է նկարչի ժառանգներին:

 

Մայիսի 16-ին Նյու Յորքի Christie’s-ի աճուրդում Մալեւիչի «Սուպերմատիկ կոմպոզիցիա» նկարն իրացվել է 85,8 միլիոն դոլարով, ինչը ռեկորդային գին է դարձել նկարչի ստեղծագործության համար: