Մահացած զինծառայողի հարազատները դիմելու են Նիկոլ Փաշինյանին


Մահացած զինծառայողի հարազատները դիմելու են Նիկոլ Փաշինյանին
Հունիս 24 00:41 2018

Մայիսի 6-ին հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա զինծառայող Լեւոն Թորոսյանի հարազատները մտադիր  են դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի հորեղբայրը՝ Արմեն Թորոսյանը: Նշենք, որ նրանք չեն հավատում ինքնասպանության վարկածին եւ կարծում են, որ Լեւոնին սպանել են:

«Գործում դեռ որեւէ առաջընթաց չկա: Մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին, բայց նա անմեղ զոհ է այս գործում, քանի որ մեր երեխեն հրամանատարից էր բողոքում, բայց նրա մեղադրանք չի առաջադրվել»,-ասաց նա:

Արմեն Թորոսյանը նշեց, որ քննությունն իրականացնող  մարմնից իրենք նամակ են ստացել, որ բազմակողմանի քննություն է տարվում գործի իրական հանգամանքները պարզելու համար, սակայն ոչ մի առաջընթաց չկա գործում:

Նշենք, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ զինծառայողի մարմնի վրա  կան բազմաթիվ վնասվածքներ:

NEWS.am