Արդեն հաջորդ տարի Blue Origin տիեզերական ընկերությունը կսկսի ուղեծրային թռիչքի տոմսեր վաճառել սկսնակ տիեզերական զբոսաշրջիկների համար՝ գրում է rus.uatv.ua-ը:
Այդ մասին հայտարարել է ընկերության ավագ փոխնախագահ Ռոբ Մեյերսոնը Amazon Web Services-ի գագաթնաժողովին:
Blue Origin-ը ակնկալում է, որ արդեն 2019 թվականին կմեկնարկի տոմսերի վաճառքը: Ուղևորության արժեքն առայժմ հայտնի չէ:
«Մենք ծրագրում ենք մոտակա ժամանակներում սկսել թռիչքները մեր առաջին ուղևորների հետ: Տոմսերի վաճառքը կմեկնարկի 2019-ին»,- հայտարարել է Մեյերսոնը: