Blue Origin ընկերությունը կսկսի տիեզերք ճամփորդության տոմսեր վաճառել 2019 թ.-ից


Blue Origin ընկերությունը կսկսի տիեզերք ճամփորդության տոմսեր վաճառել 2019 թ.-ից
Հունիս 24 10:40 2018

Արդեն հաջորդ տարի Blue Origin տիեզերական ընկերությունը կսկսի ուղեծրային թռիչքի տոմսեր վաճառել սկսնակ տիեզերական զբոսաշրջիկների համար՝ գրում է rus.uatv.ua-ը:

 

Այդ մասին հայտարարել է ընկերության ավագ փոխնախագահ Ռոբ Մեյերսոնը Amazon Web Services-ի գագաթնաժողովին:

 

 

 

Blue Origin-ը ակնկալում է, որ արդեն 2019 թվականին կմեկնարկի տոմսերի վաճառքը: Ուղևորության արժեքն առայժմ հայտնի չէ:

 

«Մենք ծրագրում ենք մոտակա ժամանակներում սկսել թռիչքները մեր առաջին ուղևորների հետ: Տոմսերի վաճառքը կմեկնարկի 2019-ին»,- հայտարարել է Մեյերսոնը: