3 բան, որ պետք է դեն նետել` ըստ Ֆեն-շույի

3 բան, որ պետք է դեն նետել` ըստ Ֆեն-շույի
Հունիս 24 00:32 2018

Հին ֆեն-շույ գիտությունը պնդում է․ որպեսզի երջանկություն և հաջողություն տուն գա՝ բավական է ընդամենն ազատվել մի քանի իրից:

Դրանք են․

Ճաքած սպասքը

Ճաքած սպասքը՝ լինի նոր, թե հին կարող է տուն ձգել անհաջողություն և հիասթափություն: Նույնիսկ եթե դա ձեր սիրած բաժակն է և դրա վրա ընդամենը մեկ փոքրիկ ճաք է։ Ավելի լավ է նետեք դեն և գնեք նորը, քանի որ, ըստ ֆեն-շուի, սպասքի վրայի ճաքերը ճաքեր են բերում նաև տանտերերի կյանք:

 

Սպասքը լիության և բարեկեցության, երջանկության և ներդաշնակության խորհրդանիշ է, իսկ ճաքած սպասքի օգտագործումը ձգում է բացասական էներգիա, ինչը իր հերթին ազդում է ձեր կյանքի վրա:

Հին հագուստը և կոշիկները

Ժամանակն է վերանայելու ձեր պահարանը: Եթե ձեր մոտ կուտակվել են չօգտագործվող շատ իրեր, որոնք փոքրացել են, հնացել, ապա պետք է թափել դրանք կամ հանձնել բարեգործական նպատակներով:

 

Նույնը վերաբերվում է կոշիկներին: Երբ մենք ազատվում ենք անպետք իրերից, ապա մաքրում ենք տան էներգետիկ դաշտը՝ այդպիսով տեղ ազատելով նոր իրերի և նոր դրական էներգիայի համար:

Արհեստական ծաղիկներ

Իմաստ չկա նույնիսկ ասել, թե ինչու պետք է հեռու մնալ արհեստական ծաղիկներից՝ դա նոչաձև և էսթետիկ չէ, նաև՝ փոշու կուտակման աղբյուր է: Այս ամենից բացի, արհեստական ծաղիկները, որպես կենդանի ծաղիկների փոխարինող, տուն են ձգում վատ, «մահացած» էներգիա, ինչն իր հերթին բացասաբար է ազդում մեր առողջության, տրամադրության և ներդաշնակության վրա:

 

Հետևեք այս խորհուրդներին, որպեսզի տուն ձգեք երջանկություն ու բարեկեցություն և կտեսնեք, թե ինչպես է կյանքը ձեզ պարգևում նորանոր անակնկալներ, իսկ տխրությունն ու ձախողումները կշրջանցեն ձեր տունը:

loading...