Չինական դամբարանում անհայտ կենդանու են հայտնաբերել


Չինական դամբարանում անհայտ կենդանու են հայտնաբերել
Հունիս 24 10:22 2018

Չինական դամբարանում անհայտ էակի են հայտնաբերել։ Science պարբերականը գրում է, որ դամբարանը պատկանում է Ք․Ա. III դարին։

 

Անհայտ կենդանու գանգն ու ծնոտը հնագետները հայտնաբերել են 2004-ին, հավանաբար տիկին Սյային պատկանող դամբարանում (կայսր Ցին Շիհուանդիի տատիկի)։ Դամբարանը գտնվում է Սիանի մերձակայքում։

 

2011-ին մնացորդները տեսել է կենսաբան Սեմուել Թուրվին՝ Լոնդոնի կենդանաբանական հանրությունից։ Գործընկերների հետ գտածոն ուսումնասիրելով՝ նա հանգել է եզրակացության, որ կենդանին գիբբոնների առանձին ցեղատեսակի է պատկանել։

 

Կապիկների նոր տեսակն անվանել են Junzi imperialis։ Գիտնականների կարծիքով՝ դրանք ոչնչացել են շուրջ 300 տարի առաջ, մարդու գործունեության պատճառով։



loading...