Ռուսաստանում ակումբներից մեկում էկրանն ընկել է այցելուի վրա. նա մահացել է


Ռուսաստանում ակումբներից մեկում էկրանն ընկել է այցելուի վրա. նա մահացել է
Հունիս 23 23:29 2018

ՌԴ Սուրգուտ քաղաքում գիշերային ակումբում իր տարեդարձը նշող այցելուհին մահացել է: Նրա վրա ընկել է պլազմային էկրանը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրն ու ականատեսներին:

 

Նրանց խոսքով՝ կնոջ վրա ընկել ողջ սարքավորումը, որին ամրացված է եղել 4 հեռուստացույց: Կատարվածի արդյունքում նա գանգուղեղային բաց վնասվածք է ստացել և մահացել: Նշվում է, որ նա տոնելիս է եղել իր 36-ամյակը:

 

Աղբյուրը մասնավորեցնում է, որ կատարվածի առնչությամբ նախաքննություն է կատարվում: