Արցախում գայլը փորձել էր տանել 4-ամյա աղջնակին, օգնության էր հասել 11-ամյա մի տղա. նոր մանրամասներ


Արցախում գայլը փորձել էր տանել 4-ամյա աղջնակին, օգնության էր հասել 11-ամյա մի տղա. նոր մանրամասներ
Հունիս 23 21:32 2018

Արցախում երեխաների վրա գայլի հարձակումից նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մայիսի 28-ին Հադրութի շրջանի երկու գյուղերում՝ Մեծ թաղերում եւ Տումում, գայլերը հարձակվել էին մանկահասակ երեխաների վրա: Մեր տեղեկություններով, Մեծ թաղերում 4-ամյա աղջնակի վրա գայլը հարձակվել է իրենց տան բակում, փորձել տանել երեխային, սակայն, օգնության է հասել աղջնակի հետ խաղացող 11-ամյա մի տղա, որին նույնպես գայլը կծել է: 4-ամյա աղջնակը հունիսի 22-ին մահացել է: Մյուս երեխան հիվանդանոցում է, շարունակում է բուժումը:

Տումում գայլի հարձակումից տուժել էր 10-ամյա մի տղա: Հունիսի 19-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետեւանքով «Արեւիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին, Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքում փոքրիկը մահացել էր:



loading...