ԱԱ-2018. Մեքսիկան հաղթեց Հարավային Կորեային և գրեթե ապահովեց տեղը փլեյ-օֆում


ԱԱ-2018. Մեքսիկան հաղթեց Հարավային Կորեային և գրեթե ապահովեց տեղը փլեյ-օֆում
Հունիս 23 21:04 2018

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Մեքսիկան 2:1 հաշվով հաղթել է Հարավային Կորեային:

26-րդ րոպեին մեքսիկացիները վաստակել են 11 մետրանոց հարված, որը վստահ է իրացրել Կարլոս Վելան: 66-րդ րոպեին հակագրոհի ժամանակ Չիչարիտոն գնդակը ստացել է տուգանային հրապարակում, շրջանցել մրցակցին և գնդակն ուղարկել մրցակցի դարպասը:

 
 

Ավելացված ժամանակի երրորդ րոպեին Սոն Մին Յոնը կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն ավելին կորեացիներին անել չի հաջողվել:

 

Այս հաղթանակի շնորհիվ Մեքսիկան վաստակել է 6 միավոր և գրեթե ապահովել է տեղը փլեյ-օֆում: Գերմանիան քիչ անց կհանդիպի առաջին խաղում հաղթանակ տարած Շվեդիային:



loading...