Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի` Արմեն Սարգսյանին ուղղված բարեմաղթանքները նույնն են եղել


Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի` Արմեն Սարգսյանին ուղղված բարեմաղթանքները նույնն են եղել
Հունիս 23 19:12 2018

ՀՀ նախագահին շնորհավորել են Հայաստանի նախկին և գործող ղեկավարները։

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական իր ուղերձում Արմեն Սարգսյանին մաղթել է քաջ առողջություն, երջանկություն և նոր ձեռքբերումներ:

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ: Վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջ առողջություն, երջանկություն, հաջողություններ և արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի: