Արցախում վեճի ժամանակ որդին ձեռքով, ապա ցաքատով հարվածներ է հասցրել մորը


Արցախում վեճի ժամանակ որդին ձեռքով, ապա ցաքատով հարվածներ է հասցրել մորը
Հունիս 23 17:10 2018

Հունիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 77-ամյա Ն.Ա-ն հաղորդել է Արցախի ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ իրենց տանը վիճաբանություն է տեղի ունենում:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում վիճաբանություն է առաջացել Ն.Ա-ի եւ իր որդու, նույն քաղաքի բնակիչ 52-ամյա Վ.Բ-ի միջեւ, ինչի ընթացքում վերջինս ձեռքի հարվածներից հետո ցաքատով մեկ անգամ հարվածել է մոր գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:



loading...