Դիվերսիոն ներթափանցման փորձ Ակնայի ուղղությամբ. հայկական զինուժը հետ է շպրտել 6 հոգանոց հատուկջոկատայինների խումբը


Դիվերսիոն ներթափանցման փորձ Ակնայի ուղղությամբ. հայկական զինուժը հետ է շպրտել 6 հոգանոց հատուկջոկատայինների խումբը
Հունիս 23 13:30 2018

Հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց՝ արեւելյան եւ հյուսիսային հատվածներում կիրառելով նաեւ ձեռքի հակատանկային նռնականետեր:

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ բացի վերոնշյալ խախտումներից, ՊԲ արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:

Շաբաթվա ընթացքում առջնային գծի տարբեր հատվածներում նկատվել են նաեւ ադրբեջանական սպառազինության եւ զինտեխնիկայի տեղաշարժեր:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: