Աշխարհի առաջնություն․ խմբային փուլը շարունակվում է, օրվա հանդիպումները


Աշխարհի առաջնություն․ խմբային փուլը շարունակվում է, օրվա հանդիպումները
Հունիս 23 08:00 2018

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հունիսի 23-ին խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները կանցկացնեն F խմբում ընդգրկված Մեքսիկան ու Հարավային Կորեան  եւ Գերմանիան ու Շվեդիան։ G խմբում կմրցեն Բելգիան ու Թունիսը:

Բելգիայի եւ Թունիսի դիմակայությունում ֆավորիտ են եվրոպացիները:

Մեքսիկա - Հարավային Կորեա խաղում առավելություն է տրվում մեքսիկացիներին:

Գերմանիայի հնարավոր հաղթանակը Շվեդիայի հավաքականի նկատմամբ գնահատվում է ավելի բարձր: