Մահացել է գայլի հարձակումից տուժած երկրորդ երեխան՝ 4 տարեկան


Մահացել է գայլի հարձակումից տուժած երկրորդ երեխան՝ 4 տարեկան
Հունիս 23 11:40 2018

Ստեփանակերտ քաղաքի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ից հունիսի 22-ին, հաղորդում է ստացվել Արցախի  ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ հունիսի 21-ին կատաղություն ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակչուհի՝ 4-ամյա Ա.Մ-ն հունիսի 22-ին ժամը 12:35-ի սահմաններում մահացել է:

Պարզվել է, որ Ա.Ա-ն մայիսի 28-ին գայլի կծելու հետեւանքով ստացել էր վերքեր եւ հունիսի 22-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետեւանքով մահացել:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին «Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից ոստիկանության քաղաքային վարչություն հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 07:50-ին կանչով մեկնած խումբը Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքից «Արեւիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ է տեղափոխել Հադրութի շրջան Տումի գյուղի բնակիչ՝  11-ամյա Կ.Գ-ի  դիակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ մայիսի 28-ին գայլի կծելու հետեւանքով Կ.Գ-ն ստացել էր վերքեր եւ հունիսի 19-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետեւանքով «Արեւիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին, Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքում մահացել է:



loading...