Ինչու են սրվել Խաչատուր Սուքիասյանի և Ալեն Սիմոնյանի հարաբերությունները


Ինչու են սրվել Խաչատուր Սուքիասյանի և Ալեն Սիմոնյանի հարաբերությունները
Հունիս 23 01:00 2018

ArmLur.am-ի տեղեկություններով, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնայնի և գործարար Խաչատուր Սուքիասյանի հարաբերությունները սրվել են:

Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախկինում միմյանց հետ ջերմ հարաբերությունների մեջ գտնվող Սուքիասյանն ու Սիմոնյանը մի հարցի շուրջ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Պարզվում է՝ Խաչատուր Սուքիասյանը, ով հայտնի է որպես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմ, փորձել է Ալեն Սիմոնյանին տանել դեպի այդ կուսակցության դաշտ, սակայն չի ստացվել գործընթացը ու երբեմնի շոկոլադային հարաբերություննեը վատացել են: