ՊՆ թիկունքի պետը ՝ 3.5 միլիոն ԱՄՆ դոլարով բնակարան է գնել և 60.000 դոլար էլ վճարել է իր տան վերելակի համար


ՊՆ թիկունքի պետը ՝ 3.5 միլիոն ԱՄՆ դոլարով բնակարան է գնել և 60.000 դոլար էլ վճարել է իր տան վերելակի համար
Հունիս 23 00:29 2018

Ապրիլյան քառօրյայից հետո շատ է խոսվում ՊՆ — ում կատարվող հափշտակությունների մասին։ Ակնհայտ է որ հափշտակությունները հիմնականում կատարվում են ՊՆ թիկունքի ստորաբաժանումներից։

ՀՀ Պն թիկունքի վարչության պետը ՝ Նորայր Յոլչյանն է։ Յուրի Խաչատուրովի սիրելին և վերջինիս աջ ձեռքը։ Հատկապես Յոլչյանն է վերահսկում ՊՆ մատակարարների ստվերային հոսքերը, թերի մատակարարումները և ապահովում է ներքևից վերև հափշտակված գումարները տեղափոխող վերելակի անխափան աշխատանքը։

Հավանաբար հենց այս գործունեության արդյունքում է Յոլչյանի մոտ սեր առաջացել դեպի վերելակները, հասկացել է հավանաբար, որ եթե ուզում ես հանգիստ ապրել ,ապա դեպի վերև գնացող վերելակը պիտի գործի անխափան։

Հենց սա է եղել պատճառը, որ համեստ աշխատավարձով ապրող ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանը տնտեսած գումարներով (ոչ կերել է, ոչ խմել) մի կերպ հյուսիսային պողոտայում 750 ք/մ բնակարանը 3.5 միլիոն դոլարով գնելուց հետո, երբ պարզել է, որ վերելակը իր հարկ նախագծով չի բարձրանում , ընկել է դեպրեսիայի մեջ։

Նա հասկացել է, որ վերելակի կիսատ բարձրանալը փաստացի կտրում է ներքևներից դեպի վերևներ տրամաբանական և պարտադիր կապը, և եթե կապը չվերականգնվի, ապա այդ պարագայում քաոսը կլինի անխուսափելի։

Աղբյուրը այստեղ

Politik.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին: