Երևանը զգուշացրեց Մինսկին` ակնարկելով Մոսկվային


Երևանը զգուշացրեց Մինսկին` ակնարկելով Մոսկվային
Հունիս 23 00:04 2018

1in.am-ը գրում է.

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր  ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

 

Ելույթի մի զգալի մասը նվիրված է եղել ԼՂ խնդրին, մասնավորապես` ԱլԳ անդամ որոշ երկրների տարածաշրջանային քաղաքականությանը:

«Ե՛վ ԵՄ անդամ երկրները, և՛ Արևելյան գործընկերության երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների համաձայնեցված ձևաչափի աշխատանքները»,-Մինսկում այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը, որի խոսքը հասցեագրված էր հյուրընկալ երկրին` Բելառուսին, որը տակավին վերջերս «Պոլոնեզ» համակարգ է մատակարարել Ադրբեջանին:

Ի դեպ, Զոհրաբ Մնացականյանը «Պոլոնեզի» խնդիրը բարձրացրել է նաև բելառուսցի իր պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ այսօրվա հանդիպման ընթացքում:

Ինքնին հասկանալի է, որ Եվրամիությունն որևէ առնչություն չունի Բելառուսի մատակաումների հետ և ԱլԳ հանդիպումն ընդամենն առիթ էր, որ պաշտոնական Երևանը իր դժգոհություններն արտահայտի Բելառուսի հանդեպ:

Սակայն խնդրի արծարծումն այս ձևաչափով ուշագրավ է և խոսում է Երևանի հետաքրքիր ուղերձների մասին:

Բանն այն է, որ Բելառուսը Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններով կապված է ոչ թե ԱլԳ, այլ` ՀԱՊԿ ձևաչափով:

Եթե Հայաստանի արտգործնախարարը խնդիրը բարձրացնում է ոչ թե ՀԱՊԿ-ում, այլ` Եվրամիության հարթակում, կնշանակի` առանձնապես պատրանքներ չունի, որ եվրասիական ինտեգրացիոն կառույցներում կարող է հաջողության հասնել և, ըստ էության, խնդիրը բարձրաձայնելով` ակնկալում է Բրյուսելի քաղաքական աջակցությունը:

Ավելին` այստեղ