Ոչ թե ԱԱԾ-ն էր գործողություն իրականացնում, այլ «Շանթ»-ի անձնակազմը՝ նկարահանում. (տեսանյութ)


Ոչ թե ԱԱԾ-ն էր գործողություն իրականացնում, այլ «Շանթ»-ի անձնակազմը՝ նկարահանում. (տեսանյութ)
Հունիս 22 23:34 2018

Մի շարք լրատվամիջոցներ այսօր տեսանյութ էին հրապարակել այն մասին, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերթական՝ հատուկ գործողությունն է իրականացրել «Գլոբուս» բիզնես կենտրոնի հարևանությամբ: Որոշ կայքեր անգամ ուղիղ հեռարձակում էին իրականացրել «դեպքի վայրից»:

Իսկ իրականում առևտրի կենտրոնի մերձակայքում այդ պահին նկարահանումներ էր իրականացնում «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը: Այդ պահին նկարահանվում էր հեռուստաընկերության նոր՝ «Այրված անուրջներ» հեռուստասերիալը, որը հեռուստադիտողները կարող են դիտել արդեն հուլիսի 2-ից «Շանթ Պրեմիում»-ի եթերում:

 



loading...