Սիլիկյան թաղամասում 27-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել


Սիլիկյան թաղամասում 27-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել
Հունիս 22 21:52 2018

Երեւանի Սիլիկյան թաղամասում այսօր՝ հունիսի 22-ին 27-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության եւ վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Ոստիկանությունը ահազանգ է ստացել 13:50-ի սահմաններում, որ Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկում հայտաբերել են կախված դի: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ քննիչի գլխավորությամբ»,- ասաց նա:

Դեպքի առթիվ քննություն է ընթանում: