Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ


Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ
Հունիս 22 20:06 2018

NEWS.am-ի տեղեկություններով, Երևանի ոստիկանապետի պաշտոնում քիչ առաջ նշանակվել է Արտակ Պողոսյանը։ Վերջինս  մինչ այդ զբաղեցնում էր Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը։

Սարգիս Մարտիրոսյանի պաշտոնանկությունից հետո Պողոսյանը նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակատար։