Ով է Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը (լուսանկար)


Ով է Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը (լուսանկար)
Հունիս 22 16:01 2018

Խոսակցություններ են շրջանառվում, որ հանրահայտ հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթրյանը լքել է ցանկալի ազատ փեսացուների ցանկը և արդեն ընտրյալ ունի. գրում է Info24.am-ը:

Ըստ շրջանառվող լուրերի՝ նրա կողքի գեղեցկուհին «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի դուստր՝ Բեթի Վարդանյանն է։ Առաջին անգամ զույգը հանրության առջև ներկայացել է Արամ Խաչատուրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժամանակ։ Զույգը միասին է ներկայացել և միասին էլ հեռացել են։ Հասկանալու համար այս կապը ընկերական է թե սիրային, ցույց կտա ժամանակը։

Նշենք, որ Բեթի Վարդանյանը վերջերս ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Բիզնես Կառավարման» ֆակուլտետը։ Ուշագրավ է նաև, որ Բեթին եղել է Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսնաքույրը։