Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Նոր Նորք վարչական շրջանում


Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Նոր Նորք վարչական շրջանում
Հունիս 22 18:00 2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի`  Նանսենի, Ջուղայի, Լվովյան, Բորյան փողոցների ու նրբանցքների. Մոլդովական փող. 1/1, 2/1, 2/2, 2/3, 3, 4, 4/1, 4/2, 5, 6, 6/1, 7, 7/1, 21/22, Թոթովենցի փող. 1, 1/1, 5, 5/1, Գայի պող. 1, 1/1, 2, 9, 11, 13 համարների ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



loading...