Խոշոր ավտովթար Երեւանի Խուդյակով եւ Սաֆարյան փողոցների խաչմերուկում. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց


Խոշոր ավտովթար Երեւանի Խուդյակով եւ Սաֆարյան փողոցների խաչմերուկում. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Հունիս 22 11:13 2018

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 00:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Խուդյակով թաղամասի թիվ 175/1 հասցեում գտնվող «Կարաս» թոնրատան շենքի դիմաց տեղի է ունեցել ավտովթար. բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խուդյակով եւ Սաֆարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Sprinter» (վարորդը՝ Տ. Մ.) եւ «Honda fit» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) մակնիշերի ավտոմեքենաները: Բախման հետեւանքով «Honda fit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները` Ա. Վ.-ը (1990թ.), Ռ. Ֆ.-ը (1991թ.), Կ. Մ.-ը (1985թ.) եւ Ս. Է.-ը (1989թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները Ռ. Ֆ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: